Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյանը ՀՀ նախագահին իր կարծիքն է ներկայացրել ԱԺ-ի ընդունած օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մոտեցումները հայտնել է նաև հրապարակային հայտարարությամբ

Ապրիլ 06,2021 17:58

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանին:

Պրոֆեսոր Ղազինյանն իր կարծիքն է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մոտեցումները հայտնել է նաև հրապարակային հայտարարությամբ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է ինչպես Գագիկ Ղազինյանի, այնպես էլ օրենսդրական փաթեթի վերաբերյալ հնչած այլ տեսակետներից, և դրանց արձագանքելով է հանդիպում իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ և անմիջականորեն մասնագիտական կարծիքներ լսել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930