Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ապրիլ 12,2021 16:49

Ապրիլի 8-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։

Գինիների աճուրդն անց կացրեց Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աճուրդի մասնակիցներին, բոլոր գինարտադրողներին, Կոնգրես հյուրանոցին, Պապանինո հաուսին, Հիմնադրամի դեսպան Ամալյա Ակոպովային, սոմելյե Վլադ Խաչատրյանին և բոլոր մյուս մասնակիցներին աջակցության համար։

Նկարչուհի Գոհար Սարգսյանի օգնությամբ հյուրերը գինով արվեստի գործեր արարեցին թղթի վրա։

Հաճելի միջավայրում գինի գնողներն իրենց ներդրումն ունեցան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերության ֆոնդում՝ միաժամանակ ձեռք բերելով այն շուկայականից ցածր արժեքով։

Հիմնադրամի մարքեթինգի բաժինը հայտարարեց, որ այսուհետ հաճախ են լինելու Հիմնադրամի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով։

Միջոցառումը կազմակերպիչներն անվանել էին «Կենաց», որը գրաբարի «կեանք» բառի սեռական հոլովն է՝ այս խորհրդանշական բառով ցանկանալով հարգանքի տուրք մատուցել բոլոր հերոսներին, նշելով որ պետք է ապրեցնենք, սիրենք մեր հայրենիքը՝ հանուն լուսավոր ու արի զոհված հերոսների կենաց (կյանքի) շարունակության։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930