Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ի վերջո ո՞ւր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար». Ռուբինյանը՝ Արարատ Միրզոյանին

Ապրիլ 28,2021 21:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Քրեական օրենսգրքում»  փոփոխությունների փաթեթը եւ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

Վարման կարգով ձայն խնդրելով՝ «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Արդեն երկար ժամանակ է՝ մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չեն գալիս ԱԺ խորհրդի նիստերին, իսկ լիագումար նիստերին լավագույն դեպքում առավոտյան գալիս, գրանցվում են, այսինքն ներկա են ստանում, որպեսզի աշխատավարձ ստանան եւ գնում են: Կարծես թե քաղաքական բոյկոտի մասին հայտարարություն չեն արել, նաեւ տրամաբանական չէր լինի, որովհետեւ, ինչպես ասացի, գալիս գրանցվում, գնում են: Ուզում էի իմանալ՝ որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ի վերջո ո՞ւր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար»:

Միրզոյանի պատասխանը հակիրճ էր. «Ո՛չ»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը կոնկրետ այսօրվա նիստին մասնակցում էր, հարցեր էր ուղղում հիմնական զեկուցողին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930