Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատվել եմ տնօրենի պաշտոնից՝ առանց նախնական գրավոր տեղեկացման և պատճառաբանության․ մինչ օրս ոչ մի պարզաբանում չեմ ստացել»․ ԿՖԲԳՀԻ տնօրենի պաշտոնակատար

Մայիս 09,2021 22:36

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ՓԲԸ տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանի ֆեյսբուքյան գրառումը

2018թ․ վերջից նշանակվել եմ ԿՖԲԳՀԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ` Օրբելի փողոց)։

Իմ ղեկավարությամբ 2.5 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որը կարող են փաստել և՛ աշխատակիցները, և՛ հիվանդները։ Վերադաս ղեկավարության կողմից չեմ ստացել ոչ մի դիտողություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Բուժհիմնարկը 20 տարուց ավելի գտնվում է սեփականաշնորհման գործընթացում։

Ս․թ․ ապրիլի 28-ին` շատ անսպասելի, ստացել եմ բանավոր առաջարկ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից՝ որպես վատ կառավարիչ՝ վերադասի հրամանով՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանից։ Պատճառի մասին զարմացած հարցիս հնչել է պատասխան, որ պարտավոր չէ տեղյակ պահել ինձ որոշման դրդապատճառների մասին։

Խնդրել եմ որոշակի ժամանակ առողջապահության ոլորտի և այլ պատասխանատու պաշտոնյաներից որոշակի պարզաբանումներ ստանալու համար։ Սակայն մինչ օրս ոչ մի պարզաբանում իմ ազատման և կազմակերպության հետագայի վերաբերյալ չեմ ստացել, այլ փոխարենը պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հրամանով մայիսի 3-ից ազատվել եմ տնօրենի պաշտոնից՝ առանց նախնական գրավոր տեղեկացման և պատճառաբանության։

Գիտակցելով բուժհիմնարկի դերը առողջապահական համակարգում՝ հատկապես պատերազմի հետևանքով վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնողական տևական բուժման անհրաժեշտությունը, դիմել եմ և դիմելու եմ օրինականության վերականգնելու և իրականությունը պարզելու համար բոլոր հնարավոր օրինական քայլերին։

Ակնկալում եմ բուժհիմնարկի ճակատագրով հետաքրքրվածների աջակցությունը բուժհիմնարկի հետագայի և հնարավոր անդառնալի հետևանքները կանխելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31