Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ, մեր ժողովուրդը քեզ նման իրավունք չէր տվել՝ իր վզին փաթաթել Ռոբերտ Քոչարյանին». Նորայր Նորիկյան

Մայիս 09,2021 22:49

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր երկիրը զավթեցին դրսից, հիմա փորձում են զավթել նաև ներսից:

Նիկո՛լ, մեր ժողովուրդը քեզ նման իրավունք չէր տվել՝ իր վզին փաթաթել Ռոբերտ Քոչարյանին, նախկին ռեժիմների պարագլուխներին և մեծ ու փոքր բոլոր հանցագործներին:
Դու ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն ես, ինչպես դու ես ասում, այլև Ազատության հրապարակի այսօրվա պղծման և այս բոլոր ձախողումների մեղավորն ես…

Մենք չենք հանդուրժելու այս իրավիճակը, մենք պարտավոր ենք շտկել մեր մեջքը ու իսկապես ստեղծել զարգացած, ուժեղ ու արդար Հայաստան, քանի որ արդար Հայաստանում նման անարգանք չէր կարող լինել ազատության, արդարության, ժողովրդավարության արժեքների, ինչպես նաև անարգանք մեր ժողովրդի ու պետության նկատմամբ…

Այլընտրանք միշտ կա,՛ ու հերի՛ք է մեր ժողովրդին Դուք բոլորդ մոլորեցնեք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31