Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանիշը հնգաթեւ աստղն է․ Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է կարգախոսն ու խորհրդանիշը

Մայիս 15,2021 16:11

Այսօր ՀՀԿ եւ  «Հայրենիք» կուսակցությունները «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագիր են ստորագրել, ապա  դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է դաշինքի կարգախոսը եւ խորհրդանիշը։

Դաշինքի խորհրդանիշը  հնգաթեւ աստղն է, որը, Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ,  քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն էր․ «Սակայն այն մեզ համար խորհրդանշում է նաեւ ծառայությունը հայրենիքին եւ մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակները, մեր նախնիների սխրանքները, մարդկային երազանքը եւ բարձր որակը»։

«Պատիվ ունեմ» դաշինքի կարգախոսն է՝  «Ուղղիր մեջքդ: Կպնե՛նք գործին, որ ապրենք»: Պարոն Հարությունյանը մեկնաբանեց նաեւ կարգախոսը․«Ուղղիր մեջքդ՝ մեզանում հետևողականորեն սերմանվել է հուսահատությունը, մեզ փորձում են զրկել հայ լինելու հպարտությունից, իսկ հայ ժողովուրդը պետք է վերականգնի եւ վերագտնի իր արժանապատվությունը,  վեհությունը՝ կրկին հավատալով իր ուժերին: Կպնե՛նք գործին՝ պետք է պատրաստ լինենք աշխատանքի եւ պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում մեր ապրելու իրավունքը: Որ ապրենք՝ իրականությունը ռիսկերով լի է, որոնք սպառնում են հային եւ նրա  հավաքական գոյությանը, դարեր շարունակ մեր նախնիները պայքարել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ունենալ հայրենիք եւ ապրել որպես հայ։ Մենք պետք է ապրենք եւ  արարենք մեր հայրենիքում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31