Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռացությունից վեր հանել տոլմայի բազում տեսակները, նրա պատմությունը, դրանով իսկ այն զերծ պահել թուրքականացումից. կայացել է Տոլմայի հոբելյանական 10-րդ փառատոնը

Մայիս 24,2021 12:40

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր իրականացրել է հայաստանյան այցեքարտ դարձած տոլմայի հոբելյանական 10-րդ փառատոնը:

Ավանդական դարձած փառատոնին բացված 20-25 տաղավարներում ներկայացված են եղել տարբեր ռեստորանների, ուսումնական կենտրոնների, անհատների, խմբերի կողմից պատրաստված տարատեսակ տոլմաներ։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել մրցույթ՝ երեք անվանակարգում՝ լավագույն համ, տեսք և մտահղացում։ Եղել է նաև գլխավոր մրցանակ, որը հանձնվել է ամենաբարձր միավորներ ստացած թիմին։

Տոլմայի փառատոնի նպատակն է տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տեսակները, հանրությանը ներկայացնել տոլմայի պատրաստման եղանակները, նրա պատմությունը, դրանով իսկ այս վտանգված հայկական կերակրատեսակը զերծ պահել թուրքականացումից։

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31