Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուդուլի» տոլմայի փառատոնն արդեն 13-րդ անգամ է համախմբում զբոսաշրջիկներին, խոհարարներին, տոլմայի սիրահարներին

Մայիս 26,2026 15:58 Share

Արդեն 13-րդ անգամ գաստրոտուրիզմի համեղ փառատոններից մեկը՝ «Ուդուլի» տոլմայի փառատոնը, ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իր շուրջն էր համախմբել զբոսաշրջիկներին, խոհարարներին, տոլմայի սիրահարներին։

Փառատոնին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն ու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։

Մարզպետի տեղակալը, ողջունելով ներկաներին և կարևորելով փառատոնի գաղափարը, անցկացման վայրը, կրթադաստիարակչական ու մշակութային նշանակությունը, մաղթել է, որ ավանդույթ դարձած այս միջոցառումը երկար կյանք ունենա։

Փառատոնի շրջանակում ներկայացվել է 30-ից ավելի տաղավար, որտեղ խոհարարները ներկայացրել են տոլմայի բազմաթիվ տեսակներ։ Անցկացվել է մրցույթ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» «Լավագույն մտահաղացում», «Բացարձակ հաղթող» անվանակարգերում։

Ազգային համերից բացի այցելուները հնարավորություն են ունեցել վայելելու ազգային երգն ու պարը։ Համերգային ծրագրով հանդես է եկել Ethno Colors Band-ը։

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031