Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մեծ սխալը. Արցախցի իրավապաշտպանը բացատրում է ԼՂ-ում պատերազմի եւ մեր նվաստացման պատճառները

Մայիս 24,2021 22:00

«Դժվար թե այսքան նվաստանայինք, եթե նախընտրեինք Եվրոպան՝ Ռուսաստանից», կարծում է Կարեն Օհանջանյանը

Ռուսաստանը չի դատապարտում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ակնհայտ փաստը, եւ շատերի կարծիքով, կա հիմնավոր պատճառ՝ եթե ՌԴ-ն քննադատի Ադրբեջանի գործողությունները, Բաքուն անմիջապես օրակարգ կմտցնի ռուս խաղաղապահներին ԼՂ-ից դուրս հրավիրելու հարցը: Այսինքն, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կաշկանդված է եւ խուսափում անգամ համարժեք հայտարարություններ անել, այդ դեպքում՝ էլ ի՞նչ սպասենք ռուսական կողմից, եթե Աստված մի արասցե, ԼՂ-ում ու ՀՀ սահմաններից ներս թուրք-ադրբեջանական տանդեմը նոր պատերազմ հրահրի, հարց ուղղեցինք «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանին:

Հայաստան ներխուժելը, ըստ արցախցի իրավապաշտպանի, նախօրոք պլանավորած սցենար էր եւ համաձայնեցրած Մոսկվայի հետ: «Դա քննարկել է Լավրովը Ալիեւի հետ Բաքվում: Դրա Ռուսաստանի գաղտնի համաձայնությունն է Թուրքիայի հետ՝ Թուրքիայից ստանալ Մերձավոր Արեւելքում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում զիջումներ, ինչպես նաեւ խոշոր առեւտրային գործարքներ, որոնք Ռուսաստանի դեմ տոտալ պատժամիջոցների պայմաններում նրան ուղղակի կփրկեն կործանումից», նկատեց Կարեն Օհանջանյանը:

«Ժամանակին Հայաստանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ, մեծ սխալ թույլ տվեց՝ հրաժարվելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ նախընտրելով Մաքսային միության հետ համաձայնագիրը՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում: Ներկայիս պատերազմը եւ երկու պետությունների համար դրա ցավալի հետեւանքները այդ դավաճանական քաղաքականության արդյունք են: Դժվար թե այսքան նվաստանայինք, եթե նախընտրեինք Եվրոպան՝ Ռուսաստանից: Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի նման վարքագիծը միանգամայն կանխատեսելի էր», կարծում է Կարեն Օհանջանյանը:

«Հայաստանը պետք է դուրս գա այդ անիմաստ միջազգային կառույցներից, որոնք հանդիսանում են Ռուսաստանի կցորդը եւ մեծ հաշվով ի վիճակի չեն լուծել որեւէ խնդիր: Հարկ է նաեւ նշել, որ այսօր Ռուսաստանը «սուր է ճոճում» է իր զենքով, բայց իրականում բուտաֆորիա է եւ այդ երկիրը շատ թույլ է ու այսօր ի վիճակի չէ դիմակայել Թուրքիային, որը սատարում է Ադրբեջանին: Ռուսաստանը բավարար ուժ չունի աջակցելու իր դաշնակիցներին», կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

 

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի  հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» մայիսի 25-ի համարում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ասվածը ընդունելի կլիներ եթե այդքանը մեզանից կախված լիներ՝նախ Սերժ Սարգսյանին ստիպել են հրաժարվել ԵՄ ասոցացիաից և մտնել ԵԱՏՄ -իմեջ,հակառակ դեպքում նույնը կլիներ ինչպես Վրաստանի և Ուկրաինայի հետ էր;երկրորդ ԵՄ-ն չկարողացավ օգնել Վրաստանին և նա տարածքներ կորցրեց:Ուղղակի Սերժ Սարգսյանը պետք էր խոստումը կատարեր և նորից իշխանության չգար՝,,մերժիր Կարենին,,կարգախոսը չէր աշխատի………

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31