Լրահոս
Օրվա լրահոսը

Մոհամեդ Զարիֆը Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցը

Մայիս 25,2021 14:48

Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. կողմերը քննարկել են նաև արցախյան հարցը և հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած լարվածությունը:

Մասնավորապես, ըստ Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են Իրանի մասնակցությունը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծմանը և վերակառուցմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կետերի իրականացման հետ կապված հարցեր, երկու երկրների սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև հաղորդակցության միջանցքի և Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության հարցը: Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումներին, համատեղ տնտեսական ծրագրերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը Ադրբեջանի հետ հարաբերություններում իր լավագույն ժամանակներն է ապրում:

«Մենք հավատում ենք, որ Դուք պատմական դերակատարություն եք ունեցել ադրբեջանական հողերի ազատագրման հարցում, և մենք Ձեզ շնորհավորում ենք: Իսկ հիմա Դուք կարող եք պատմական դերակատարություն ունենալ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում, և մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել, որ Դուք ցանկություն եք հայտնել խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- ըստ Turan գործակալության՝ ասել է Զարիֆը Ալիևի հետ հանդիպմանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31