Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդների թվից 2 անգամ ավելի տեղ կա

Հունիս 01,2021 13:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին, դրանք կանցկացվեն «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով: Այս տարի մրցույթում փոփոխություն է կատարվել եւ հանվել առաջին հայտի գերակայությունը:

Այս տարի առաջին փուլում միասնական քննություն կհանձնի 11487 դիմորդ, ներբուհական քննություն կհանձնի 1899 դիմորդ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյան

Նա ներկայացրեց նաեւ անվճար եւ վճարովի տեղերի թիվը: Ըստ այդմ` անվճար տեղերի թիվը 1824 է, վճարովի տեղերինը` 21820, այսինքն` դիմորդների թվից 2 անգամ ավելի տեղ կա:

«Դիմորդը բուհ ընդունվելու խնդիր չունի, եւ հիմնական մեխը, փոփոխությունը, որ մտածել էինք այս երկու տարվա ընթացքում, այն է, որ, օրինակ, 0,25 միավորով պատմաբանին դուրս չթողնես, ինչ է թե մեկ այլ դիմորդ, որ իրավաբանական էր դիմել, 0,25 միավոր ավել էր ստացել, քան պատմության ֆակուլտետ դիմածը: Սրանից ենք ուզում հրաժարվել վերջնականապես, որպեսզի ամեն մարդ իր սիրած մասնագիտությամբ սովորի»,-ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալը:

Ի դեպ, այս տարի առաջին փուլով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ է դիմել 101 դիմորդ, ինչը ԳԹԿ փոխտնօրենի ձեւակերպմամբ, վատ ցուցանիշ չէ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930