Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ իրա ասած գործողությունները ես չեմ եղել, ինչի՞ մասին է խոսքը». Մամիկոն Ասլանյանը՝ Դանիել Իոաննիսյանի գրառման մասին

Հունիս 04,2021 13:20

«Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տեղադրել եւ գրառում կատարել, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների հետ «Հայաստան» դաշինքի գրասենյակի մոտ ցուցակները ձեռքին կանգնած է:

Aravot.am-ը փորձեց Մամիկոն Ասլանյանից մեկնաբանություն ստանալ նշված գրառման հետ կապված: Համայնքի ղեկավարը չհերքեց, որ այդ տարածքում ինքը գտնվել է, միաժամանակ նշելով, որ Իոաննիսյանի կատարած գրառումն իրականությանը չի համապատասխանում՝ իր ձեռքին ցուցակներ չեն եղել. «Էդ ո՞ւմ լուսանկարն էր գցել: Նախ այդ նկարում ես չեմ, երկրորդն էլ՝ ես երբեք չեմ հերքել, որ կարող եմ մարդկանց բարեւել: Իջել եմ խանութ, երեկոյան ժամը 11:30-ից 12-ի կողմերը, եղել եմ այդ տարածքներում: Վարորդն իջել է այդ գիշերային խանութից բան է առել: Բայց զարմանում եմ նպատակաուղղվածությունը ո՞րն է: Ոչ մի տեղ ոչ գնացել եմ, ի՞նչ ցուցակ, ի՞նչ էս, ի՞նչ էն: Իսկ շտաբների դեմն էլ բոլորն էլ ծանոթ մարդիկ են, կամ թեկուզ քաղաքում խանութի դեմն էլ, մենք բոլորին տեսնում ու բարեւում ենք: Թե ի՞նչ նպատակ կար, տենց էլ չհասկացանք, անհեթեթություն է: Էդ իրա ասած գործողությունները ես չեմ եղել, ինչի՞ մասին է խոսքը, նկարի մեջինը ես չեմ: Ես չեմ հերքում, որ էդտեղ կարող է եղած լինեմ, հիմա էլ կարող է դուրս գամ ու քաղաքում այստեղ կամ այնտեղ կանգնեմ, բայց որ ցուցակ տանեմ շտաբների հետ չգիտեմ ինչ, բնականաբար ոչ միայն ես չեմ եղել, այլեւ ես չեմ էլ կարող լինել»,- ասաց Մամիկոն Ասլանյանն ու միաժամանակ նշեց, որ ինքը որեւէ կուսակցության կազմում չի ներկայանալու:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930