Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բնակարանների գնի աճ կանխատեսվում է, որ սահմանը բացեն, թուրքական բիզնեսը մտնի Հայաստան եւ սկսեն անշարժ գո՞ւյք գնել

Հունիս 10,2021 17:48

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանի հետ այսօրվա բանավեճի ժամանակ հետաքրքիր զրույց ծավալվեց:

-Քարոզարշավի ժամանակ ընտրողներին պետք է ներկայացնել կոնկրետ հաշվետվություններ եւ ծրագրեր: Ձեր կուսակցությունը այս մի քանի օրերի ընթացքում ծրագիր ներկայացրե՞լ է:

-Իհարկե, մենք ծրագիր ունենք:

-Այն, որ գյումրեցիներին ասվեց, որ իրենք ստեղծագործ ժողովուրդ են եւ Գյումրիում տների գները շուտով բարձրանալու են, դա ծրագի՞ր է:

-Երբ թանկացում է լինում եւ պահանջարկ է լինում, դա վատ բան չի:

-Դա ծրագի՞ր է:

-Դա ծրագիր չի: Այդ մարդը իր կարծիքն է հայտնել: Ես դա չեմ էլ լսել: Բայց ծրագիրը փաստաթղթավորված, սեղմ վիճակում ներկայացվել է:

Այստեղ միջամտեց Արա Պապյանը:

-Ինչի՞ պետք է Գյումրիում տների գինը բարձրանա: Պահանջարկը ինչի՞ պետք է աճի:

-Որ արտագաղթը կանգնի. մարդիկ ապրեն իրենց Գյումրիում:

-Թե՞ պայմանավորված նրանով, որ սահմանը բացեն, թուրքական բիզնեսը մտնի Հայաստան եւ սկսեն Գյումրիում անշարժ գույք գնել: Ինչպես եղավ Բաթումիում:

-Թուրքական բիզնեսը երբեք այն որակով, որ մտել է Վրաստան, այդ ձեւով Հայաստան չի մտնի, որովհետեւ եթե որեւէ քաղաքական ուժ այդպիսի գործընթացով առաջնորդվի, դա Հայաստանի գերեզմանը փորելու առաջին քայլը կլինի:

Արա Պապյանը այս խոսքերին արձագանքեց. «Եկեք ֆիքսենք այս  ձայնագրությունն  այս պահին, որովհետեւ մենք շուտով ականատես ենք լինելու լրիվ հակառակ քաղաքականությանը ՔՊ-ի կողմից»: Հովիկ Աղազարյանը դեմ չեղավ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930