Լրահոս
Օրվա լրահոսը

Տրակտորներով անցել էին հակառակորդի տարա՞ծք

Հունիս 13,2021 00:21
goris

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 12-ին, Հայաստանի երկու քաղաքացի տրակտորներով Սյունիքի Տեղ համայնքի վարչական տարածքից հատել են սահմանային գոտին եւ անցել ադրբեջանական կողմի հսկողության տակ գտնվող տարածք։

Հակառակորդը, վերցնելով տրակտորները, բնակիչներին թույլատրել է վերադառնալ։ Իսկ մոտ երկու ժամ անց բանակցությունների  արդյունքում վերադարձվել են նաեւ տրակտորները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, վաղը՝ կիրակի օրը Տեղ համայնքում հենց սահմանագծին  նախատեսվում  է անցկացնել  բողոքի ակցիա։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցից։ Վերջինս տեղյակ չէր միտինգներից եւ հորդորեց՝ չապակայունացնել իրավիճակը, ավելորդ լարվածություն չստեղծել։ «Լաչինի միջանցքի խոտհարքների տարածքում է եղել միջադեպը։ Մարդիկ եկել էին խոտհունձ անելու եւ սխալմամբ նրանց տարածքն էին մտել։ Բանակային կորպուսի, ռուս խաղաղապահների միջնորդությամբ միջադեպը հարթվեց»,–ասաց Շադունցը։

Հիշեցնենք, որ անցած կիրակի օրվանից Ներսես Շադունցին հաջողվել է ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի բնակիչները կարողանան հնձել Լաչինի միջանցքի տարածքում գտնվող խոտհարքները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930