Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում է՝ լինելու ենք վարչապետ։ Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որոշես, ձեզ թվում է՝ կարաք գաք, ՀՀ-ում դվիժենի անե՞ք»․ Նիկոլ Փաշինյանը՝ մրցակիցներին

Մայիս 08,2026 19:03 Share

«Ուժեր կան, ասում են՝ կապ չունի՝ մենք լինելու ենք վարչապետ։ Գլուխդ պատին ես տալու, դու ո՞վ ես, արա, որ որոշես»,- Տեղում քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան վրդովվեց ու իր ելույթով ոգևորվեց, որ անցավ «արա»-ին ու զգուշացումներին։

Դիմելով ընդդիմադիրներին՝ նա ասաց․ «Էդ խմբակով ո՞վ եք, ձեզնից ի՞նչ եք ներկայացնում։ ՀՀ-ում մեկ որոշող կա, դուք քանի՞ քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես։ Ձեզ թվում է՝ սրան-նրան հինգ հազար բաժանելով՝ քաղաքացուն կարող եք առնե՞ք։ Գլուխներդ պատով եք տվել, ով կմտածի, որ ՀՀ քաղաքացուն կարող է առնի, իր քիթումռութը ջարդվելու է, ՀՀ քաղաքացու պատին է հագնելու, իրենց ոտերն են ջարդվելու ՀՀ քաղաքացու պատին։ Էդ ո՞վ է ձեզ հավաստիացրել, որ կարաք գաք, ՀՀ-ում դվիժենի անեք։ Դուք արդեն փոսում եք։ Մեկն էլ կար՝ ասում էր, ես միակ տղամարդն եմ։ Տեսանք՝ ով է տղամարդը։ Այ, տղամարդը ՀՀ քաղաքացիներն են, որ 2018-ին ձեր վզից վերցրին ու շպրտեցին։ Դուք էս ընտրություններում տղամարդկանց տղամարդկությունն եք տեսնելու, կանանց կանացիությունը, աղջիկների աղջկությունն ու տղաների տղությունն եք տեսնելու»։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պետությունն առաջնորդել է դեպի թակարդ, որ մենք պետություն չունենանք։ Իրենք հիմա տրաքվում են գիտե՞ք ինչից, որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք»։

Տեղում գյուղացիները դժգոհեցին, թե խոշորացում արել են առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու, թե 2023-ին իրենց գյուղից 100 հա վարելահող թուրքին է բաժին ընկել, եկամտից կտրվել են։ Մարդիկ խնդրեցին փոխհատուցում՝ նշելով, որ առաջին տարին են միայն փոխհատուցել, հետո չի եղել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սահմանազատումով են այդ հարցը լուծելու։ Սա չգոհացրեց խնդիրը բարձրացրած գյուղացուն, նա նշեց, որ իր եկամտից զրկվել է, ինքն ասում է՝ սահմանազատում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ եթե տեսնեն, դա տասը տարվա հարց է, այլ լուծում կտան։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031