Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունները ամենաճակատագրական ընտրություններն են»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 13,2021 23:57

«Հայաստան» դաշինքն այսօր Դիլիջանում ամփոփելով Տավուշում անցկացրած քարոզարշավը, նշեց, որ հունիսի  20-ին ժողովուրդը կորոշի փակել այս խայտառակ էջը և բացել նոր, հզոր էջ։

«Այս ընտրությունները ամենաճակատագրական ընտրություններն են։ Այո, այս ընտրությունը պետություն ունենալ և չունենալու ընտրությունն է։ Հետևաբար այս ամեն ինչին պետք է մոտենանք այս վճռականությամբ։ Ես վստահ եմ, որ դուք և բոլոր քաղաքացիները, որոնք այստեղ չեն, գիտակցում են, որ որոշելու են ստեղծված իրավիճակի ելքը և համատեղ ուժերով հունիսի 20 -ին քշելու ենք չարիքի կառավարությանը և սկիզբ դնենք ուժեղ և հզոր Հայաստանի կերտմանը»,- ասել է դաշինքի թեկնածուներից Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ընդգծեց, որ երկիրն այս պահին ունի երեք գլոբալ խնդիր՝ անվտանգություն, տնտեսություն, կայունություն և ներազգային համերաշխություն.

«Մենք այս երեք ուղղություններով ներկայացնել ենք մեր ծրագիրը և ասում ենք, որ կարճ ժամանակահատվածում ձեր օգնությամբ մենք ունենալու ենք հաջողություն»։

Դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Դիլիջանը առողջարանային կայացած քաղաք է և իրենց նպատակը  քաղաքի նկատմամբ նոր հետաքրքրություններ ստեղծելն է.

«Պետք է նոր հնարավորություններ ստեղծել Դիլիջանի բնակիչների համար։ Ձեր քաղաքի բարեկեցությունը ուղղակի կապված է երկրի վիճակի հետ։ Լարված, անկայուն և անկանխատեսելի երկիր տուրիստները չեն գալիս։ Մյուս կողմից տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում ներքին տուրիզմը չի զարգանում, քանի որ մարդկանց եկամուտներն են պակասում։

Հետևաբար դուք այն քաղաքացիներն եք, որոնք պետք է շահագրգռված լինեն երկրում կայունություն հաստատելու համար։ Փոփոխությունը վայրկենական ազդելու է ձեր քաղաքի բարեկեցության վրա։ Ընդհանրապես հնարավոր չէ երկրում ինչ-որ կետ զարգացնել, եթե երկիրը ճգնաժամի մեջ է, իսկ մենք ունենք անվտանգության առումով պրոբլեմատիկ երկիր, ունենք տնտեսական ճգնաժամ, գործազրկության և արտագաղթի աճ»։

Քոչարյանը առանձնացրեց հատկապես սփյուռքահայ տուրիստներին՝ նշելով, որ պետք է երկիրը դարձնել նորից հպարտանալու երկիր.

«Մեր տուրիստական հոսքերում էական տեղ են զբաղեցնում մեր սփյուռքահայերը, թե նրանք ինչ տպավորություն ունեն Հայաստանից, դա այն երկիրն է, որով հպարտանում ես և ցանկանում ես քո արձակուրդն անցկացնել այնտեղ։ Հայաստանը այն երկիրն է դարձել, որ մի քիչ այլ շրջապատում չեն ուզում ասել, որ դու պարտված երկրի հայրենակից ես։ Ուրեմն բոլոր առումներով մենք պետք է անենք ամեն ինչ, որ երկիրը ունենա հուսալի պաշտպանվածություն, որ երկրի սահմանները լինեն վստահելի ձևով պաշպանված, որ մենք հաղթահարենք տնտեսական ճգնաժամը, կանգնեցնենք արտագաղթը և անենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր հայ նորից սկսի հպարտանալ իր երկրով, որովհետև պարտված և հաղթած պետությունների կեցվածքը այլ է»։

Պետք է հաղթահարենք երկրում առկա կառավարական ճգնաժամը, բանիմաց ու փորձառու թիմ բերենք իշխանությանը և դրա հնարավորությունը ընտրությունները տալիս են»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930