Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հետ վաղը Սյունիք կմեկնի 1400 ոստիկան. Վահե Հակոբյան

Հունիս 14,2021 23:30

«Իշխող կուսակցությունը քաղաքական հոգեվարքի մեջ է: Այնքան պառակտեցին երկիրը, որ հիմա պառակտումը մտավ իրենց թիմ»,- այսօր Երեւանի Շենգավիթ համայնքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը` հավելելով, որ թիմի մի մասը արդեն համակերպվել է իրենց պարտության հետ եւ չեն ուզում կիսել ոչ թիմի, ոչ է նրա առաջնորդի ճակատագիրը:

«Վաղը Նիկոլը գնում է Սյունիք: Միայն այստեղից, Երեւանից իր հետ 1400 ոստիկանների է տանելու: Ո՞ւր է տանելու էդ ոստիկաններին`Սեւ լի՞ճ»,- ասաց Վահե Հակոբյանը եւ մի անեկդոտ պատմեց. «Սառան Աբրահամին ասում է, որ երեկ շուկայում, անբարոյական են անվանել: Աբրահամն է՝ Սառա քեզ քանի՞  անգամ եմ ասել`մի գնա այնտեղ, որտեղ քեզ ճանաչում են»:

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին Շենգավիթում «հերոս» վանկարկումներով դիմավորեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հետաքրքիր է, այս անձը իր մարզպետության ժամանակահատվածում մարզի որևէ քաղաքի փողոցներում քայլած կա՞, Քաջարանի կոմբինատից բացի, մարզի որևէ խնդրով մտահոգված՜…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930