Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Քեզ դրդեցին գալ օրենսդիր, որ օրենքին տաս ուսադիր»․ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցը՝ Սամվել Բաբայանին

Հունիս 17,2021 23:40

«Ազատական» կուսակցությունը գլխավորող գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին Կապանում դիմավորեց նաեւ Սյունիքի մարզպետարանի  զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը։

Ընտրողներին ներկայացնելով Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի անցած հերոսական ուղին, Արսեն Գրիգորյանը  բանաստեղծություն նվիրեց  խորհրդարան մտնող Սամվել Բաբայանին։

Հաղթության դու խորհրդանիշ․

Իմաստության վեհ խորհրդանիշ

Քեզ դրդեցին գալ օրենսդիր,

Որ օրենքին տաս ուսադիր։

Կունենա նա վարկանիշ,

Կսահմռկեն, էլ ի՞նչ թավիշ

Խոսափողը չի դիմանա

Կամ ով այստեղ կընդդիմանա։

Դե պինդ բռնվեք, գալիս է նա,

Որ պատերը մեր ամրանա,

Ստին կգա իր վախճանը,

Կասի՝ ով է դավաճանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930