Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղցին այս պահին Հայաստանում չպետք է առաջին դեմք լինի․ Սամվել Բաբայան

Հունիս 17,2021 23:20

«Ազատական» կուսակցության նախագահ, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը Կապանում էր։ Նրան դիմավորեցին աղուհացով, իսկ հանդիպումը Կապանի մշակույթի պալատի փոքր դահլիճում էր։ Ներս մտնելով՝ համակիրներից մեկը բացականչեց՝ «Աստված ինչ անի՞», ներկաները պատասխանեցին՝ «շնորհավոր անի»։ Սամվել Բաբայանը տեսնելով, որ դահլիճում մոտ մի 10 հոգի են՝ զարմացավ։ Պարզվեց, շոգ եղանակի պատճառով նրա գլխավորած «Ազատական» կուսակցության ընտրողները դրսում էին եւ մոտ 5 րոպեում դահլիճը լցվեց: Նույնիսկ կանգնածներ կային։

Սամվել Բաբայանը նախ խոսեց անվտանգային խնդիրներից՝ նշեց, որ վերջին պատերազմի պարտության պատճառը այն էր, որ «բանակում ուղեղ չունեինք՝ սկսած 2000 թվականից»։ «Պիտի մտածեին, պիտի տակտիկան փոխեին, ժամանակակից հեռահար կրակող զենքն առնեին»,–ասաց Բաբայանը։ Նրա խոսքով, ինքը բանակի մարդ է, եւ վարչապետին պատերազմի օրերին առաջարկել է մեկին հանել ու իրեն նշանակել։ «Ասացի․ եթե պարտվենք, ես ամեն ինչ վերցնում եմ իմ վրա, բայց ինձ նշանակի եւ պահանջի; Ասաց՝ կմտածեմ ու մինչեւ հիմա դեռ մտածում է»,–ասաց Բաբայանը։

Իսկ «Ազատական» կուսակցությունը խորհրդարան է մտնում ինքնուրույն, առանց որեւէ մեկի պոչը լինելու։ Վարչապետի պաշտոն չեն ուզում։ «Մենք կաշխատենք թե Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբիկ Քոչարյանի, թե այլ ուժի հետ, որը կընդունի մեր ծրագիրը։ Ոչ մի ուժ 50 տոկոս ձայն չի ստանալու եւ մենք պատրաստ ենք միանալ նրան, որը պաշտպանության ոլորտը կվստահի մեզ»,–ասաց Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով, նաեւ խորհրդարանում պետք է հենարան ունենա, որպեսզի բանակի բարեփոխման ծրագիրը հաստատվի, չպատճառաբանեն՝ փող չկա։

Լինելով արցախցի՝ Բաբայանը համոզված է՝ քանի կա «Ղարաբաղի խնդիր, ղարաբաղցին իրավունք չունի Հայաստանում առաջին դեմք լինի»։ «Ես այդպես եմ մտածում, ու դա ասում եմ սկսած 1998 թվականից։ Այդ խնդիրը պետք է լուծվի»,–համոզված է Բաբայանը։

Մանրամասները տեսանյութում։

 

Արմեն Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930