Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի ժողովուրդը կատարեց երկրորդ հեղափոխությունը

Հունիս 21,2021 02:15

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այցելել է ՔՊ գրասենյակ, որտեղ նրան դիմավորեցին ծափահարություններով և «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կայացրել է իր որոշումը. «Արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր, իսկ կանխատեսվում էր այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն: Եվ ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»:

Նա նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երեք տարիների ընթացքում կատարեց երկրորդ հեղափոխությունը. «Ինչ պայմանավորվել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունները, որ իրականացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այլևս ժողովրդի կամքն են և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. «Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն: Իհարկե՛, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավականին արդյունավետ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ»:

Սակայն, նա հավելեց, որ այդ երևույթները իսպառ վերացնել հնարավոր չի եղել, և դրանք ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930