«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էմմա Պալյանը, հաջորդ խորհրդարանում այլևս չի լինի։ ՔՊ-ի նախընտրական ցուցակում զբաղեցնելով ընդամենը 93-րդ հորիզոնականը՝ նա փաստացի դուրս է մնում խորհրդարանից։
Էմմա Պալյանի քաղաքական կենսագրությունը երկար պատմություն չունի։ ՔՊ-ին անդամակցել է 2016 թվականին, իսկ մինչև պատգամավոր դառնալը՝ 2019-2021 թվականներին, աշխատել է Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական:
Եթե 2021 թվականին նրա անունով գրանցված անշարժ գույք չկար, ապա 2022 թվականին նա ձեռք է բերել Երևանում բնակարան։ Միաժամանակ, 2021 թվականի վերջին հայտարարագրված 2.5 մլն դրամ կանխիկ գումարը 2025 թվականին հասել է 6.5 մլն դրամի։
Վարկային պարտավորությունները ևս աճել են․ 2021 թվականի մոտ 7.5 մլն դրամից 2025 թվականին հասել են ավելի քան 31.7 մլն դրամի։
Կարդացեք նաև
Ըստ 2025 թվականի հայտարարագրի՝ Էմմա Պալյանը տարվա ընթացքում ունեցել է 14 մլն 920 հազար 416 դրամ եկամուտ։
Գույքի մասով փոփոխություն չի եղել․ պահպանվել է Երևանում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերվել 2022 թվականի հուլիսի 13-ին։
Բացի այդ, նա նշել է, որ 2025 թվականին 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Գյումրիում գտնվող բնակարանի։
Կանխիկ միջոցները տարվա սկզբի 4 մլն 500 հազար դրամից հասել են 6 մլն 500 հազար դրամի։
Եկամուտների կառուցվածքը հետևյալն է․
- 12 մլն 820 հազար 416 դրամ՝ ԱԺ աշխատակազմից աշխատանքի վարձատրություն,
- 2 մլն դրամ՝ եկամտային հարկի վերադարձ,
- 100 հազար դրամ՝ ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձ։
Այսպիսով, 2021-2025 թվականներին Էմմա Պալյանի հիմնական ակտիվը դարձել է Երևանում ձեռք բերված բնակարանը, իսկ ֆինանսական պատկերի ամենամեծ փոփոխությունը եղել է կանխիկ միջոցների աճն ու վարկային պարտավորությունների ավելացումը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































