Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օլիմպիական հավաքականում արդեն 17 մարզիկ կա

Հուլիս 02,2021 19:45

Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել հայաստանցի երկու լողորդի՝ Արթուր Բարսեղյանին եւ Վարսենիկ Մանուչարյանին: Այս մասին FINA-ն պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՕԿ-ին:

Արթուր Բարսեղյանը Տոկիոյում հանդես է գալու 50 եւ 100 մետր ազատ ոճերում, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ ոճում:

ՀԱՕԿ-ը լավ լուր է ստացել նաեւ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից: Հաստատվել է եռացատկորդ  Լեւոն Աղասյանի մասնակցությունը ամառային 32-րդ օլիմպիական խաղերին այն բանից հետո, երբ Աղասյանը Թբիլիսիում՝ Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք, ինչը 2 սմ-ով գերազանցում է  պահանջվող ցուցանիշը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031