Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ էր բռնկվել Բյուրեղավան քաղաքի ապակիների գործարանում

Հուլիս 03,2021 23:15

Հուլիսի 3-ին, ժամը 11։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի ապակիների գործարանում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հարոյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող «Բելգլաս» ապակիների արտադրամասում վառարանից տեղի է ունեցել ապակու հումքի արտահոսք (մոտ 135 տ) դեպի նկուղ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։20-ին, մարվել՝ 14։58-ին։ Նկուղային հարկում այրվել են 9 էլեկտրական վահանակ, 20 օդափոխման համակարգի շարժիչ, բեռնափոխադրման ժապավեն (մոտ 300 մ) և էլեկտրական մալուխ (մոտ 10000 գմ):

Հրշեջ-փրկարարները մինչև ժամը 19:09-ը տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառարանում մնացած հումքի (մոտ 15 տ) ամբողջական դատարկումը։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031