Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում 387 հա հողերի կատեգորիան փոխել են. կկառուցեն արեւային կայաններ. Գեղարքունիքի մարզպետ

Հուլիս 07,2021 15:22

Այսօր Շողակաթ համայնքում կազմակերպված ասուլիսում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասաց, որ այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրությունը Գեղարքունիքի տարածաշրջանի զարգացման առաջնահերթ ուղղություններից է, եւ մարզային իշխանությունները հետեւողականորեն առաջ են տանում այդ քաղաքականությունը։

«Ներկա պահին այլընտրանքային էներգիայի արտադրության համար մենք փոխել ենք 387 հեկտար հողերի կատեգորիան, եւ դրանցից 36 հեկտարի վրա արդեն շինարարություն է կատարվում։ Շինաշխատանքները սկսվում են Մեծ Մասրիկում՝ 132 հեկտարի վրա։ Շինաշխատանքների ավարտից հետո «Մեծ Մասրիկ» արեւային ֆոտովոլտային կայանում կարտադրվի 53 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա։ Ներկա պահին 16 մվտ էլեկտրաէներգիա արտադրվում է խոշորացված Շողակաթ համայնքի կայաններում, որոնք կառուցվել են վերջին 3 տարում»,-ներկայացնելով մարզում արտադրվող այլընտրանքային էներգիայի ծավալները, ասաց մարզպետը։

Ըստ նրա, «Շողակաթ» արեւային կայանի շինարարությունում կատարված ներդրումները կազմել են մոտ 15 միլիարդ դրամ. «Շինարարության ընթացքում ստեղծվել է մոտ 700 աշխատատեղ, իսկ յուրաքանչյուր կայանի աշխատանքի դեպքում կստեղծվի մինչեւ 10 աշխատատեղ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031