Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարը շրջվել է ձորը․ կա զոհ. ԱԻՆ

Հուլիս 12,2021 20:15

Հուլիսի 12-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի Տերյան 3-րդ փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը (մոտ 30 մ):

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 200 մ) և անջատել ավտոմեքենայի շարժիչը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031