Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգությունը գծանցումներում՝ երկաթուղու ուշադրության կենտրոնում է

Հուլիս 15,2021 19:21

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը երկաթուղու վրա ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար իրականացրել է գծանցումներում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառում: Դրա շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին բացատրվել են գծերն անվտանգ հատելու կանոնները: Միջոցառումը կազմակերպվել էր Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, որը լայն լիազորություններ ունի այս ոլորտում:

Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցումներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:

2021-ի առաջին կիսամյակում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 10 դեպք:

ՀԿԵ գլխավոր ուղու վրա գործում են ավելի քան 160 գծանցումներ, որից 31՝ կարգավորվող, 89՝ չկարգավորվող, իսկ 44՝ չթույլատրված, որոնք կառուցվել են բնակիչների կողմից, և որոնց դեմ երկաթուղին պայքարում է:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցումներ հատելիս, ընթացքը շարունակել՝ միայն համոզվելով, որ գծանցումն ազատ է, և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031