Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկիո-2020-ում այս պահի դրությամբ Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը․ Armsport.am

Օգոստոս 08,2021 11:44

Armsport.am – Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն է՝ ընդհանուր 110 մեդալով, որից 38-ը՝ ոսկե։

Երկրորդ տեղում է հայտնվել Չինաստանի հավաքականը՝ 38 ոսկե, 31 արծաթե և 18 բրոնզե մեդալներ։

Երրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիայի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներն են․ ճապոնացիները վաստակել են 27 ոսկե, 14 արծաթե և 17 բրոնզե մեդալներ։

Լավագույն քառյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականը՝ 21 ոսկի, 21 արծաթ, 22 բրոնզ։

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031