Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները

Օգոստոս 10,2021 13:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին  է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար:

Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները և լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: