Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի նախագահը ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել

Օգոստոս 11,2021 15:27

ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել  եւ հետագա աշխատանքում հաջողություններ են մաղթել  Ռուսաստանի Դաշնության  Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի խոսնակ Ռադեկ Վոնդրաչեկը, Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբան, Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը եւ Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տադամորի Օշիմային:

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել են Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի  Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան, Լիտվայի Հանրապետության Սեյմասի նախագահ Վիկտորիյա Չմիլտե-Նիելսենը:

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն եւս շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ համոզմունք հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն երկխոսությունն ու գործակցությունը երկու  խորհրդարանների միջեւ:

Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ պատրաստակամ են շարունակել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունների զարգացումն ու խորհրդարանական գործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Նորընտիր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանք է ստացել նաեւ Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Ճանշուից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նշելով, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքը սկսում է մեր երկրի համար բարդ ու դժվարին իրավիճակում, որոնց հաղթահարմանն ու հայրենիքի հետագա առաջընթացին եւ բարօրության կերտմանն իր օրենսդրական գործունեությամբ կոչված է նպաստելու նաեւ Ազգային ժողովը՝ Գարեգին Երկրորդն իր հայրապետական օրհնանքն է հղել նորընտիր ԱԺ նախագահին եւ խորհրդարանին:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ: Վեհափառ տերն իր շնորհավորանքներն ու կաթողիկոսական օրհնությունն է  հայտնել ԱԺ նախագահին՝ մաղթելով հաջողություններ:  Նա նաեւ միասնականության կոչ է հղել:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031