Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյանի խոսքը այն պատգամավորներին, որոնք բանակը դիտարկում են որպես՝ «հաց ուտելու և քնելու տեղ»

Օգոստոս 11,2021 23:43

Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խոսքս ուղղում եմ խաղաղ պայմաններում Հայոց զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայություն անցած և այսօր  իշխող մեծամասնությունը ներկայացնող դեղնակտուց այն մի քանի պատգամավորներին, որոնք բանակը դիտարկում են որպես «հաց ուտելու և քնելու տեղ», այլ ոչ թե երկրի անվտանգությունն ապահովող թիվ մեկ կառույց…

Ուղղակի անտանելի զգացում ես ունենում, երբ նման մտածողությամբ և որևէ հետագիծ չունեցող այդ արդուկված վզկապավորները մոտենալով ամբիոնին՝ իրենց ամբարտավան կեցվածքով ու սեփական քաշին անհամապատասխան ծանրությամբ փորձում են դասեր տալ դահլիճում նստած այն գեներալ-գնդապետին, ում ծառայության տարիների և մաշած զինվորական համազգեստի թիվն ավելի մեծ է, քան այդ պատահականությունների տարիքը…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031