Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանցի երեխաները չեն կարողանում պատրաստվել դպրոցին. mediapoint.am

Օգոստոս 27,2021 21:21

mediapoint.am. Մի քանի օր հետո կսկսվի ուսումնական նոր տարին․ ազերիների կողմից շրջափակված Որոտան գյուղի դպրոցականները կոշիկ, հագուստ, գրենական պիտույքներ, դասագիրք գնելու անհրաժեշտություն ունեն, բայց նրանց տեղաշարժը սահմանափակված է ադրբեջանցի զինվորականների կողմից։

Գյուղի դպրոցի մանկավարժների գերակշիռ մասն, ինչպես նաև տնօրենն  ապրում են Գորիս քաղաքում, նրանք ևս չեն կարողանում ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները սկսել։

Բնակավայրում բնակիչների խուճապային իրավիճակ չկա, ինչպես տեղեկացնում են շրջափակվածները, բայց որոշ մարդիկ անհանգստությունից ճամպրուկային տրամադրություն ունեն, մտածելով, որ կարող են հրահանգել տարհանվել գյուղից։  Մի քանի ընտանիքներ իրենց երեխաներին այլընտրանքային, խորդուբորդ ճանապարհով արդեն տեղափոխել են այլ բնակավայրեր։

Բնակիչները դժգոհում են, որ անորոշ վիճակ է, քանի որ տեղեկություն չունեն, թե ինչ է լինելու, իրենց ոչ մեկը չի այցելում, չի խոսում։ Տեղյակ չեն,  թե բանակցություններն ինչ փուլում են, տպավորություն կա, որ իրենք անտեսված են։ Ակնկալում էին, որ որևէ պաշտոնյա այլընտրանքային ճանապարհով կարող էր գալ գյուղ, հանդիպել, խոսել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031