Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերբիայի ԱԺ նախագահ

Սեպտեմբեր 09,2021 17:13

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա վստահեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը:
Միջպետական եւ միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման գործում կարեւորվեցին փոխայցերը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ողջունում է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման եւ հետագա համագործակցության համար: Մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Կողմերը մանրամասն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը` բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում` խորհրդարանների միջեւ գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով: Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ավարտին ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու` Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930