Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում

Հոկտեմբեր 02,2021 18:40

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը:

ՔՏՀԱ ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը ուղևորափոխադրում կատարող 32 տրանսպորտային միջոցներում: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կրկին իրազեկել են կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ:

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

ՔՏՀԱ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031