Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը

Հոկտեմբեր 19,2021 11:12

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։

Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միեւնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:

Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031