Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չգիտենք, թե Հայաստանի քաղաքական վերնախավն ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցի վերաբերյալ»․ Մերի Դավթյան

Հոկտեմբեր 21,2021 13:38

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Արցախից տեղահանվածների խնդիրը։ Քննարկմանը ներկա էին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, հրավիրվել էին նաև բռնի տեղահանված արցախցիները։

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Մովսիսյանի խոսքով՝ արցախցիների հիմնախնդիրները, բռնի տեղահանվելուց արդեն 1 տարի անց՝ դեռևս մնում են չլուծված․ «Պետության սոցիալական աջակցության ծրագրերը պատշաճ կարգով չեն իրականացվում։ Շատ մարդիկ այդպես էլ չեն կարողանում դառնալ շահառու և օգտվել ծրագրից։ Օժանդակությունների համակարգը չի աշխատում, օդում կախված է բնակարանային խնդիրը»։

Իր խոսքում «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Մերի Դավթյանը հայտնեց, որ Հայաստանից ունեցել են և ունեն աջակցության ակնկալիք, սակայն պատասխան ազդակները միշտ չէ, որ համարժեք են․ ««Պատիվ ունեմ» և «Հայաստան դաշինք» խմբակցություններին հետևում ենք, տեսնում ենք, որ խորհրդարանում Արցախի հարցը միշտ բարձրացվում է, սակայն պիտի ասեմ, որ դա բավարար չէ։ Մենք ուզում ենք որոշակիություն․ հասարակական խնդիրները մենք ենք փորձում լուծել, սոցիալականը՝ պետությունը, բայց մենք պետք է ունենանք քաղաքական կայունություն։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ի վերջո Հայաստանի քաղաքական վերնախավն ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում։ Միջազգային գործընկերներն արդեն հեգնանքով են ասում, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, ի՞նչ եք ուզում ուրիշներից»։

Քննարկումը վարում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն, ի պատասխան արցախցիների բազմաթիվ անհանգստությունների՝ հավաստիացրեց, որ Հայաստան-Արցախ հարցերով հանձնաժողով կձևավորվի, որի շրջանակներում առավել արդիական կլինեն բռնի տեղահանվածներին հուզող հարցերի լուծումները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031