Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան գրականությունն իսպաներեն թարգմանությամբ

Հոկտեմբեր 27,2021 13:08

Իսպանալեզու «Armenia hoy» կայքը Իսպանիայում Հայաստանի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանի նախաձեռնությամբ և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի առաջաբանով հրապարակել է արցախյան գրականություն՝ իսպաներենով: Թարգմանվել են Սոկրատ Խանյանի, Վահրամ Աթանեսյանի, Ալիսա Բաղդասարյանի, Ժաննա Բեգլարյանի, Տաթև Սողոմոնյանի, Վովա Արզումանյանի, Երազիկ Հարությունյանի, Սերգեյ Սաֆարյանի և Անահիտ Հայրապետյանի ստեղծագործությունները: Թարգմանիչները Նարինե Այվազյանն ու Նարինե Էմիրյանն են:

Առաջաբանում փ.գ.դ. Սլավիկ-Ավիկ Հարությունյանը նշել է, որ ճանապարհների ընտրությունը խնդրահարույց է այն երկրների համար, որտեղ երբեմն համատեղում, հաճախ ՝ հակադարձվում են փիլիսոփայական քաղաքակրթական ընտրությունն ու գոյատևման խնդիրները և ավելացնելով, որ նման տարածություն է չճանաչված Արցախի Հանրապետությունը։ «Հայկական այս երկրամասը քանի հարյուր տարի է արդեն՝ կենաց ու մահու կռիվ է տալիս իր գոյության ու ինքնության համար»,-գրել է Սլավիկ-Ավիկ Հարությունյանը, ավելացնելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որ սանձազերծեց Ադրբեջանը Թուրքիայի ու միջազգային վարձկանների մասնակցությամբ, այդ ամենի գագաթնակետն էր։

«Ժան Պոլ Սարտրի թեթև ձեռքով Դոստոևսկուն վերագրվող տողերը, որ Եթե Աստված գոյություն չունի, ապա ամեն բան թույլատրելի է՝ ասես ասված է Արցախի ու արցախահայության համար։ Եվ այս առումով, արցախյան գրականությունը, լինելով հայ գրականության կենդանի զարկերակներից մեկը՝ առանձնանում է տեքստային մեկ այլ տիպաբանությամբ․ դա Արցախի հայության էքզիստենցիալ գոյության փիլիսոփայությունն է, որ համատեղում է քաղաքակրթական դիսկուրսով»,-գրել է Սլավի-Ավիկ Հարությունյանը, ընդգծելով, որ այս ծրագիրը մի համեստ հնարավորություն է՝ ներկայացնելու Արցախի գրողներից մի քանիսին միայն։

Նա նաև հավելել է, որ հեղինակների ընտրությունը կապված է զուտ թարգմանական, տեխնիկական աշխատանքների հետ և բնավ չի նշանակում, որ մնացածներն արժանի չեն։

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031