Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը ադրբեջանցի Հասանովն է

Հոկտեմբեր 29,2021 21:40

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում վիճակահանությամբ ազատ էր որակավորման փուլից: Գյումրեցի բռնցքամարտիկը­  1/16 եզրափակչում սպասում էր ադրբեջանցի Մալիկ Հասանով-գվատեմալացի Դոնիս Ռեյես զույգի հաղթողին: Հաջողությունը 1/32 եզրափակչում ուղեկցել էր Հասանովին եւ նա էլ վաղը լինելու է Բաչկովի առաջին մրցակիցը:

Հոկտեմբերի 30-ին Բելգրադի ռինգում Հայաստան ազգային հավաքականն ունենալու է եւս երկու մենամարտ: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մեկնարկելու է  Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականի անդամ Սավելի Սադոմայի հետ, իսկ Սեյրան Եղիկյանը (48 կգ) երկրորդ մենամարտը կանցկացնի, այս անգամ ղրղզ Միրլան Տուրկբաիի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031