Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Թուրքիան այն, ինչ արել է 44-օրյա պատերազմում, առնվազն, համաձայնեցված է եղել Միացյալ Նահանգների հետ»

Նոյեմբեր 01,2021 23:07

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին եւ  հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին՝ ասաց. «Իսրայելը, որը Իրանին պաշտոնապես ճանաչում է որպես իր երկրի թիվ մեկ թշնամի, դրանով պայմանավորված, իր արտադրության ամենաժամանակակից ԱԹՍ-ների պատրաստման տեխնոլոգիաները բավական չէ, որ վաճառել է Ադրբեջանին, այսօրվա դրությամբ էլ Ադրբեջանում կա անօդաչու թռչող սարքերի գործարան: Այսինքն, այժմ արդեն գործարանային հիմքի վրա է դրված:

Զանգեզուրի միջանցքի հարցը թուրքերին օդ ու ջրի պես պետք է, որովհետեւ դա հնարավորություն կտա Էրդողանի բաղձալի Թուրանի երազանքը կյանքի կոչել: Մենք գիտենք, որ 43-45 կիլոմետրանոց  ադրբեջանա-իրանական սահմանը՝ Արաքսով, եթե Հայաստանից օտարվեց, ապա դա ճանապարհ է Նախիջեւան-Արեւմտյան Ադրբեջան, այնտեղից էլ՝ Կենտրոնական Ասիայի պետություններ, ընդհուպ մինչեւ Չինաստանի մարզեր, որը նույնպես բնակեցված է մահմեդականներով: Եվ քրիստոնեական այս սեպը, որը սկիզբ է առնում Ջիբրալթարից, Հյուսիսային Աֆրիկայով, Մերձավոր Արեւելքով գալիս եւ ընդհատվում է 43-45 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանին:

Բնականաբար, Ռուսաստանի ռազմական ստրատեգները այդ բոլորը հաշվարկել էին (նկատի ունի Արցախում պատերազմի կանգնեցումը: Ա.Հ.)՝ գիտակցելով, որ Թուրքիան այսօր ուժ է ներկայացնում, բայց չունի այն համարձակությունը, որ սկսի այնպիսի պատերազմական գործողություններ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության տարածքում, որը միաժամանակ հանդիսանում է թե ՀԱՊԿ անդամ երկիր եւ չորս համաձայնագրեր ունի ստորագրած Ռուսաստանի հետ»:

Արտաշես Գեղամյանը  խոսեց նաեւ օրերս Հռոմում Բայդեն-Էրդողան հանդիպման մասին:

«Այդ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Պատկերացնո՞ւմ եք՝ առանց Հայաստանի մասնակցության: Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկվում է նաեւ տվյալ պարագայում առանց Ռուսաստանի մասնակցության, որը եռակողմ համաձայնագրով որոշակի պարտավորություններ է ստանձնել: Այստեղ  է, որ ավելի հստակ դարձավ, որ Թուրքիան այն, ինչ արել է 44-օրյա պատերազմում, առնվազն, համաձայնեցված է եղել Միացյալ Նահանգների հետ: Պարզապես, ԱՄՆ-ում իրենց պասիվ գործողությունները պայմանավորում են այն հանգամանքով, որ ճիշտ այդ օրերին ԱՄՆ-ում նախագահի թեժ ընտրություններ էին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930