Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեքսուսի» վարորդը սպառնացե՞լ է կապանցի ընտրողին․ գործը ոստիկանությունում է

Նոյեմբեր 01,2021 23:23

Aravot.am-ի տեղեկություններով, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Նարինե Բարխուդարովնա» օգտատիրոջ կողմից կատարված հրապարակման հիման վրա Սյունիքի մարզի դատախազությունից՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի»  180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով Կապանի ոստիկանություն նյութեր նախապատրաստելու  համար գրություն է ստացվել։

Ըստ օգտատիրոջ,  «Կապանի համայնքապետի թեկնածու Գեւորգ Փարսյանի կողմնակիցները, մասնավորապես «55 SD 055» պետհամարանիշով «Լեքսուսի» վարորդը գնացել է վերջինիս տուն, հորդորել ընտրել Փարսյանին»։ Արդյունքում, խախտվել է ընտրողի իրավունքը:

Ոստիկանների ձեռնարկված գործողություններով պարզվել է, որ  Նարինե Բարխուդարովնան՝ 36-ամյա Նարինե Մ-ն է, իսկ «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը՝ 35-ամյա Միհրան Հ–ն է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում, Միհրան Հ-ն ներկայացել է բաժին եւ հայտարարել, որ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է բացատրություն տալ։ Նա նաեւ նշել է, որ  «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, ինքը «Նարինե Բարխուդարովնա» անձի տուն չի գնացել, նրան երբեւէ չի հանդիպել, երբեւէ որեւէ մեկին չի սպառնացել, կամ նրա նկատմամբ ճնշում գործադրել: Միհրան Հ–ն  բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններին առաջադրվել են երկու ուժ․  «Շանթ դաշինքը», որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը եւ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակի առաջին համարը ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է։

Aravot.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ «Շանթ դաշինք» կուսակցության պարզաբանումը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930