Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանի առողջական վիճակը վատթարանում է». համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է Էրդողանի տկարությունը

Նոյեմբեր 02,2021 12:49 Share

Ermenihaber. Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժվարանում կանգնած մնալ կամ քայլել։

Տեսանյութը 10 վայրկյան տևողություն ունի, սակայն դրանում ակնհայտ է Էրդողանի տկար կեցվածքը։

Նախկինում ևս համացանցում հրապարակվել են նմանատիպ կադրեր։ Օրինակ Վաշինգտոնում հայտնի հետազոտող Սթիվեն Քուքը «Foreign Policy» ամսագրում վերջերս հրապարակած հոդվածում նշել էր, որ Էրդողանի առողջական վիճակը աստիճանաբար վատթարանում է, ուստի նա 2023 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր է չկարողանա առաջադրել իր թեկնածությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել