Լրահոս
Օրվա լրահոսը

Mercedes-ը մխրճվել է «Բելառուս» տրակտորին ամրացված գութանի կցորդիչի մեջ, մայր ու որդի հիվանդանոցի ճանապարհին մահացել են. shamshyan.com

Նոյեմբեր 03,2021 22:44

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ֆելիքս Սերոբյանի վարած «Բելառուս» մակնիշի գութանի կցորդիչով տրակտորին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն  ճանապարհին վերջիններս գիտակցության չգալով՝ մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների առողջական տվյալները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930