Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնավորվել է Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքները, որի դիմաց պետական միջոցներից ստացած 33․7 մլն դրամ գումարը վերականգնվել է

Նոյեմբեր 09,2021 14:04

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:

Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Արդյունավետ ուսումնասիրության, քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում հիմնավորվել է Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ համապատասխան օրերին գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքները, որի դիմաց ՀՀ պետական միջոցներից ստացած՝ 33 689 200 ՀՀ դրամի չափով, գումարները նախաքննության ընթացքում վերականգնվել են:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը հետամուտ է շարունակելու ուսումնասիրությունների իրականացումը Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930