Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Երկկողմ հանդիպումների ավարտին Ժան-Իվ Լը Դրիանը բացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո. Ֆրանսիայի ԱԳՆ

Նոյեմբեր 11,2021 12:45 Share

Ֆրանսիայի ԱԳՆ-ի 2021թ. նոյեմբերի 10-ի մամուլի հաղորդագրությունը

Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հանդիպումները հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ և համատեղ հանդիպում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո (նոյեմբերի 10, 2021 թ.)

Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ավարտից մեկ տարի անց, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանն այսօր երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ պարոն Արարատ Միրզոյանի և պարոն Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով վերջիններիս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։

Երկկողմ այդ հանդիպումների ավարտին, նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո, որը նպատակ ուներ զարկ տալ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում սկիզբ դրված դինամիկային։

Առանձին շփումների ընթացքում, նախարարը վերահաստատել է, հօգուտ տարածաշրջանի բնակչության, կողմերի միջև երկխոսության ամրապնդմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստելու Ֆրանսիայի կամքը: Նա ընդգծել է սույն նպատակին հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ներգրավվածությունը պահպանելու Ֆրանսիայի հաստատակամությունը և վերահաստատել երկու կողմերի հետ քաղաքական մակարդակով շփումները շարունակելու իր պատրաստակամությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930