Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Նոյեմբեր 11,2021 16:33 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, գ. Բերդավան):

Մասնավորապես՝ սննդի կառույցների ներքին մակերեսները եղել են քարից, առանց որևէ նյութով երեսպատման, ուստի անհնար է կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, արտադրական սենքերի հատակը հարթ չի եղել՝ հատակի մակերեսի մի մասը կիսաքանդ բետոն է, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ:

Նաև՝ արտադրամասը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար, իսկ արտադրամասի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930