Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են այցելել տարածաշրջան

Նոյեմբեր 11,2021 23:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյը (Ֆրանսիա) հաղորդագրություն են տարածել Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին, հետո համատեղ հանդիպումներից հետո: Հանդիպումներին ներկա են եղել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դղիանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն ու արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները՝ իրավիճակը լիցքաթափելու մի շարք միջոցների և գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում ապագայում հանդիպումներ նույն ձևաչափով, և համանախագահներն առաջարկել են այցելել տարածաշրջան: Համանախագահները նաև նախարարների հետ քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը:

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, այդ թվում կալանավորվածներ, ականազերծում, անհետ կորածներ, տեղահանվածների կամավոր վերադարձ և պատմամշակութային վայրերի պաշտանություն, և կոչ են արել կողմերին ապահովել անխոչընդոտ մուտք միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար:

Համանախագահները նաև ընդգծել են բորբոքող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց ընթացիկ ջանքերը՝ կողմերին օգնելու գտնել համապարփակ լուծում մնացած բոլոր հարցերին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930