Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորում». «Հայաստան» դաշինք

Նոյեմբեր 16,2021 19:44

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։

Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը:

«Հայաստան» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Այ որ քո նման անհայրենիք, հայի անունով թուրքին բանտ նստեցնեին, դատեին, հիմա ժողովուրդը Էս վիճակին չէր լինի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930