Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Անուշ Բեղլոյանն ընդգծել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Նոյեմբեր 18,2021 17:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հանդիպել է Երեւանում գտնվող Լիտվայի Հանրապետության Սեյմասի  փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերին: Լիտվան մերձբալթյան միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Անուշ Բեղլոյանն ընդգծել է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում համագործակցության շարունակականությունը:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել լիտվական կողմին՝ համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ու 44-օրյա պատերազմի ժամանակ նյութական ու բարոյական աջակցության համար: ԱԺ պատգամավորն ընդգծել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նույնպես նշել է երկուստեք հարաբերությունների զարգացման կարեւորությունը, խորհրդարանների միջեւ գործակցության ամրապնդումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: