Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, քարտեզի վրա որ անկլավ նկարած է, դա ի վերջո ի՞նչ իրավական հիմք ունի, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի». Փաշինյան

Նոյեմբեր 23,2021 23:25

Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այսպես կոչված անկլավների փոխանակման մասին՝ ասաց, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանը փորձ է արել դա մեջտեղ բերել. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք պետք է հասկանանք, լավ, քարտեզի վրա որ անկլավ նկարած է, դա ի վերջո ի՞նչ իրավական հիմք ունի, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է, որ երկու կոլխոզների որոշում, որ այս մի կոլխոզը այս մի տարածքը նվիրում է Ադրբեջանին եւ այլն: Դա իրավական հիմք ունի՞: Այդ հարցերը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պրոցեսում պետք է քննարկենք»:

Նա ասաց, որ պետք է հասկանալ՝ անկլավները որտեղի՞ց են ծագել. «Մենք գիտենք Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում ընդունված է, որ անկլավները մնացել են այն երկրի սահմանների ներքո, որով պարփակված են: Բայց մենք պետք է իրավական հիմքը հասկանանք: Պարզապես մենք չենք ուզում քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համար կարեւոր խաղաքարտեր բացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930