Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանից ոտքով գնալու ենք Էջմիածին ու դա համախմբման ուխտագնացություն է լինելու». Արա Զոհրաբյան

Նոյեմբեր 27,2021 19:30

«Մեր բոլորիս կապողը մեր հայրենիքն է: Հայրենիքը զուտ սեփականություն չէ, քո պապերի, նախնիների գերեզմանն է, իրավունք չունես որեւէ մեկին նվիրել, պարտավոր ես պաշտպանել: Երբ որ դու ի վիճակի չես քո հայրենիքը պաշտպանել, դու կորցնում ես քո հայրենիքն ունենալու իրավունքը»,- այսօր Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման շտապ հավաքի ժամանակ ասաց Արա Զոհրաբյանը:

Նա հրապարակեց իրենց երկու պահանջը. «Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մենք պահանջում ենք Արմեն Սարգսյանի հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, ՀԿ-ներին, անհատներին համախմբվել ոչ թե մեզ հետ, այլ այս պահանջների ներքո: Միասին կարողանանք այս անձանց հարցը լուծել»:

Նա ասաց, որ վաղը Երեւանից ոտքով գնալու են Էջմիածին ու դա համախմբման ուխտագնացություն է լինելու, նաեւ ավտոերթ կլինի նրանց համար, ովքեր քայլելու հնարավորություն չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930