Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեր կռիվը սկսվում է այն մարդկանց հրաժարականով, որոնք բերեցին այս չարիքը մեր գլխին». Կարին Տոնոյան

Նոյեմբեր 27,2021 20:55

Ազատագրական շարժումը այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքում առաջին անգամ վարչապետի եւ հանրապետության նախագահի հրաժարականի պահանջ հնչեցրեց: Ի՞նչն էր այդ պահանջը հավաքների միայն 6-րդ օրը հնչեցնելու պատճառը. սպասում էին Սոչիում եռակողմ հանդիպմա՞նը:

Ազատագրական պայքարի հիմնադիրներից 5165 շարժման նախագահ Կարին Տոնոյանը Aravot.am-ին  այսպես մեկնաբանեց. «Կարծում եմ, այդ պահանջը դեռեւս անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո ուղղակի Հայաստանում շրջում է, ամեն քայլափոխի է, ամեն մեկի ականջում է: Եվ մենք նոր բան չարեցինք: Կար հրատապ խնդիր: Մենք շատ լավ գիտեինք, թե ինչ է բացվելու, ինչը չի բացվելու: Եվ եթե որեւէ մեկը հավատաց, թե դա էր փաստաթուղթը, ապա խորապես մոլորված է:

Բնականաբար, չբացվեցին: Բայց այդ թղթից արդեն հոտը եկավ, թե մենք ինչքան վտանգավոր վիճակում ենք: Եվ ամենակարեւորը, որ մենք կորցնում ենք Արցախը: Իհարկե, իրենց կարծիքով: Մենք Արցախը չենք կորցնելու, որովհետեւ Արցախի համար կյանքեր են տրվել, եւ Արցախը վերադառնալու է: Արցախը վերադառնալու է այն զավակներին, որոնք այլեւս հայրեր չեն տեսնելու: Եվ դրա համար մենք կռիվ ենք տալու, ահեղ կռիվ ենք տալու: Ով չի ուզում, թող այդ կռվին չմասնակցի: Մեր կռիվը սկսվում է այն մարդկանց հրաժարականի պահանջով եւ հենց հրաժարականով, որոնք բերեցին այդ չարիքը մեր գլխին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930